Home / Հայաստան / Գյուղացին` գյուղնախարարին. «Տո ջահել, մեր գյուղում ձենդ չբարձրացնես»

Գյուղացին` գյուղնախարարին. «Տո ջահել, մեր գյուղում ձենդ չբարձրացնես»

Օրերս գյուղնախարար Սերգո Կարապետյանն այցելել է Լոռու մարզի Եղեգնուտ համայնք: Գյուղացիների հետ գյուղնախարարի հանդիպման մանրամասներն իր այսօրվա համարում ներկայացրել է «168 ժամ» պարբերականը:

Թերթի փոխանցմամբ` Սերգո Կարապետյանն այնպես է իրեն պահել գյուղացիների հետ շփման ընթացքում, որ նրան գրեթե «դուրս են հրավիրել» գյուղից: Մասնավորապես, բնակիչների դժգոհություններին, թե նախարարությունն իրենց ոչնչով չի օգնում, նույնիսկ համապատասխան տեխնիկա չի հատկացնում, Սերգո Կարապետյանը բավական կոպիտ է պատասխանել, ինչն ավելի է զայրացրել գյուղացիներին:

Գյուղացիների դժգոհությունը մեղմելու փոխարեն` Կարապետյանը նկատողություն է արել նրանց` ասելով. «Կարտ ու նարդի եք խաղում, ինչո՞ւ չեք գնում հանդ»: Նրա այս խոսքերն էլ ավելի են զայրացրել գյուղացիներին, որոնցից մեկը, ի պատասխան Կարապետյանի, ասել է. «Տո ջահել, մեր գյուղում ձենդ չբարձրացնես»: Զգալով, որ գյուղացիների մոտ «վերակացուի» իր պահվածքը հակառակ արդյունքի է հանգեցնում, Կարապետյանը սկսել է արդարանալ` ասելով. «Ես էլ եմ մարդ, ես էլ եմ բորբոքվում»:

Tekali Taxi