Home / Հայաստան / ՊՆ պատկանող շրջված «ԿԱՄԱԶ»-ի ուղևորը վերակենդանացման բաժնում է

ՊՆ պատկանող շրջված «ԿԱՄԱԶ»-ի ուղևորը վերակենդանացման բաժնում է

Արագածոտնի մարզի Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհով ընթացող բեռնատար ավտոմեքենայում հուլիսի 6-ի առավոտյան հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 48-ամյա Արա  Անդրեասյանը և 27-ամյա Սամվել Սարուխանյանը տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել են արտահոսած դիզվառելիքի (մոտ 5,5 տ) լվացման և բենզատարի հովացման աշխատանքներ:

Դեպքի վայրում պարզվել է, որ Աշտարակ-Երեւան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում շրջվել է ՀՀ ՊՆ պատկանող «ԿԱՄԱԶ» մակնիշի բենզատար ավտոմեքենան, որի հետևանքով վարորդ, զինծառայող մայոր 48-ամյա Անդրանիկ Անդրեասյանը և ուղևոր պայմանագրային ծառայող 27-ամյա Սամվել Սարուխանյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևան քաղաքի «Արմենիա» բժկական կենտրոն:

Epress.am-ի հետ զրույցում «Արմենիա» բժշկական կենտրոնի ընդունարանից տեղեկացրել են, որ Սամվել Սարուխանյանը ամբուլատոր բուժում ստանալուց հետո գնացել է տուն, իսկ Արա  Անդրեասյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: