Home / Հայաստան / Ադրբեջանի 10 ուղղումները խանգարում են Հայաստանին համաձայնության գալ Ղարաբաղի հարցում

Ադրբեջանի 10 ուղղումները խանգարում են Հայաստանին համաձայնության գալ Ղարաբաղի հարցում

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ համաձայնագիր հնարավոր է, «եթե ադրբեջանական կողմը հանի 10 ուղղումները», որոնք առաջարկվել են Կազանում կայացած հանդիպմանը: Այս մասին այսօր Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հունիսի 24-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդրի մասնակցությամբ Կազանում կայացան Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները, որոնց արդյունքում կողմերը որևէ պայմանավորվածություն ձեռք չբերեցին: Հայկական կողմը հայտարարել էր, որ խնդիրը Ադրբեջանի առաջարկած ուղղումներն են:

Ռուսաստանյան ԶԼՄ-ների հաղորդմամբ` Սերգեյ Լավրովը հայկական կողմին է փոխանցել ղարաբաղյան կարգավորման շուրջ Մոսկվայի առաջարկները, որոնք Սերժ Սարգսյանը խոստացել է ուսումնասիրել մոտ ապագայում:

Այսօր նույն առաջարկները Լավրովը կփոխանցի նաև ադրբեջանական կողմին:

Չի հաղորդվում` որն է Մոսկվայի առաջարկների էությունը:

Tekali Taxi