Home / Հայաստան / Եվրոպայում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը

Եվրոպայում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը

2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո մի շարք եվրոպական երկրներում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը, հաստատում են հետազոտողները: Բրիտանական «Լանցետ» ամսագրում հրապարակված տվյալների համաձայն` ինքնասպանության տրամադրությունների աճը տեղի է ունեցել այն երկրներում, որտեղ տնտեսությունը ավելի շատ է տուժել ճգնաժամից հետո: Օրինակ, Հունաստանում 2008 թվականին ինքնասպան եղած մարդկանց թիվն աճել է 17%-ով, իսկ Իռլանդիայում` 13%-ով:

Ի դեպ, ինչպես խոստովանում են հետազոտության հեղինակները, իրենք բավականաչափ տեղեկատվության չեն տիրապետում և չեն կարող հստակ ասել, թե քանի մարդ է որոշել իր կյանքին վերջ դնել ֆինանսական ճգնաժամի պատճառով:

Նշենք, որ Հայաստանում ինքնասպանությունների թիվը վերջին շրջանում նույնպես աճել է, և, ինչպես նշում են մասնագետները, դրանք անգամ տագնապալի մակարդակի են հասնում, ընդ որում` այս վտանգավոր միտումը հատկապես ցայտուն է արտահայտված երիտասարդության շրջանում:

Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2010 թվականին Հայաստանում քաղաքացիների ինքնասպանությունների ու դրանց փորձերի 592 դեպք է գրանցվել, ինչը 20 տոկոսով գերազանցում է նախորդ տարի արձանագրված 498 դեպքերի ցուցանիշը: Բացի դա, Հայաստանում ինքնասպանությունը նույնպես ֆինանսական դրդապատճառներ ունի: 2010-ին Հայաստանում ինքնասպանության և ինքնասպանության փորձերի դեպքերի 57,3 տոկոսն արձանագրվել է գործազուրկների, իսկ 17,7 տոկոսը` թոշակառուների շրջանում:

Tekali Taxi