Home / Հայաստան / Լևոն Զուրաբյանը պատրաստ է ողջունել Հովիկ Աբրահամյանի ասածը, եթե…

Լևոն Զուրաբյանը պատրաստ է ողջունել Հովիկ Աբրահամյանի ասածը, եթե…

Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը «Չորրորդ իշխանություն» օրաթերթի հետ զրույցում արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` Գյումրիում արված ընդդիմություն-իշխանություն երկխոսության մասին հայտարարությանը:

«Եթե Հովիկ Աբրահամյանի ասածի ենթատեքստում թաքնված է կառուցողական մոտեցում, ապա դա կարելի է միայն ողջունել», – ասել է Լևոն Զուրաբյանը:

Նշենք, որ երեկ Գյումրիում Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի բակում լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, ասել էր.

«Երկխոսության վերաբերյալ մեր առաջարկներն առաջիկայում կհնչեցնենք, սակայն ուզում եմ ասել, որ երկխոսության ձևաչափը մեզ համար ընդունելի է, և հենց դա է հանդուրժողականությունը: Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկ և նույնիսկ գնալ զիջումների»:

Tekali Taxi