Home / Հայաստան / Օգտագործել շատ հեղուկ, խուսափել արևի ճառագայթներից. խորհուրդներ բժշկից

Օգտագործել շատ հեղուկ, խուսափել արևի ճառագայթներից. խորհուրդներ բժշկից

Երևանում գործող «Շտաբ բուժօգնություն» ընկերությունն օրական մայրաքաղաքի բնակիչներից ստանում է միջինը 500 կանչ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Նա նշել է, որ նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ կանչերի թիվը էական փոփոխություն չի կրել:

Կապված վերջին օրերի բավական շոգ եղանակի հետ, Թագուհի Ստեփանյանը նշել է, թե հատկապես որ դեպքերում են իրենք կանչեր ստանում:

«Կանչերը հիմնականում կապված են սիրտանոթային, հիպերտոնիկ, խրոնիկ հիվանդությունների հետ: Հիմնականում նույն կանչերն են լինում, որոնք մշտապես սպասարկում ենք»,- նշել է  Թագուհի Ստեփանյանը:

Նա խորհուրդ է տվել ինչպես առողջ, այնպես էլ հիվանդ մարդկանց խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և մնալ ստվերում, տանը կամ աշխատանքի վայրում:

«Այս շոգ օրերին  հարկավոր է շատ հեղուկ օգտագործել, ինչպես նաև հեղուկ պարունակող սնունդ և մրգեր, խուսափել ծանր ուտելիքների օգտագործումից, նույնիսկ պահպանել որոշակի դիետա: Իսկ արևի վտանգավոր ժամերն են 13:00-ից 17:00-ն»,- նշել է  Ստեփանյանը:

Tekali Taxi