Home / Հայաստան / Լոռու մարզպետը չի պատրաստվում հրաժարական տալ

Լոռու մարզպետը չի պատրաստվում հրաժարական տալ

Լոռու մարզպետ Արամ Քոչարյանն այս օրերին արձակուրդի դիմում է գրել: «Երկիր» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն արձակուրդի դիմումին զուգահեռ, պահանջել է նրա հրաժարականը:

Երեկ օրաթերթի հետ զրույցում Արամ Քոչարյանը հերքել է այդ լուրերը` ասելով, թե իր պաշտոնավարման 5 տարիների ընթացքում նման խոսակցություններ շատ են եղել:

«Ժողովուրդն է հնարել, նման բան չկա», – ասել է մարզպետը և հաստատել, որ արձակուրդ գնալու դիմում, իրոք, գրել է, բայց հրաժարական տալ չի պատրաստվում:

Tekali Taxi