Home / Հայաստան / ԵԱՀԿ ԽՎ-ն ափսոսում է Ղարաբաղի շուրջ լարվածության մեծացման կապակցությամբ

ԵԱՀԿ ԽՎ-ն ափսոսում է Ղարաբաղի շուրջ լարվածության մեծացման կապակցությամբ

«ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը ափսոսանք է հայտնում վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության մեծացման կապակցությամբ և կոչ է անում կողմերին ԵԱՀԿ-ի հետ համատեղ առավել մեծ ջանքեր գործադրել ԼՂ, ինչպես նաև Մոլդովայի և Վրաստանի չկարգավորված հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ»,- ասված է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նիստի ամփոփիչ հռչակագրում:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները մեկնարկել էին հուլիսի 6-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: Վեհաժողովի աշխատանքներն ավարտվել են հուլիսի 10-ին, դրանց մասնակցում էր կազմակերպության անդամ 56 երկիր:

Tekali Taxi