Home / Հայաստան / Հայրիկյանն ընդամենը 2 միլիոն հավաքելուց հետո նոր առաջարկ կանի

Հայրիկյանն ընդամենը 2 միլիոն հավաքելուց հետո նոր առաջարկ կանի

Մի քանի ամիս առաջ Պարույր Հայրիկյանի գլխավորած «Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ) կուսակցությունը հաշվեհամարներ էր բացել, հրապարակել դրանք՝  ակնկալելով հանրության ֆինանսական աջակցությունը, որպեսզի առաջիկա ընտրություններին կուսակցությունը կարողանա մասնակցություն ապահովել:

Երեկ «Առավոտ» օրաթերթը հետաքրքրվել է Պարույր Հայրիկյանից՝ ի՞նչ առաջընթացներ է գրանցել կուսակցությունը վերջին ամիսների ընթացքում: Հայրիկյանը նշել է, որ ակնկալվող 20 միլիոն դրամից ընդամենը 10 տոկոսն է հավաքվել, և այժմ ԱԻՄ-ը պատրաստվում է մեկ այլ առաջարկ ներկայացնել հայաստանյան քաղաքական կուսակցություններին:

«Դա լուրջ առաջարկ է, և ամենակարևորը՝ այնպիսի քաղաքական ուժի կողմից, որն անցյալում էլ ապագա է ունեցել», – ասել է Հայրիկյանը:

Նա չի մանրամասնել առաջարկի բնույթը` խոստանալով այն հրապարակել առաջիկայում:

Tekali Taxi