Home / Հայաստան / Հրշեջները րոպեների ընթացքում մարեցին Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում բռնկված հրդեհը

Հրշեջները րոպեների ընթացքում մարեցին Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում բռնկված հրդեհը

Այսօր ժամը 12.30-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից խոտածածկ տարածքում` օղակաձև զբոսայգում, հրդեհ է բռնկվել: Այդ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները, նկատելով հրդեհը, անմիջապես ահազանգել են հրշեջ ծառայություն:

Ոստիկանների խոսքով` հրշեջները րոպեների ընթացքում մարել են կրակը: Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել, այրվել է միայն չոր խոտը:

Ոստիկաններից մեկն Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ հրդեհը, հավանաբար, բռնկվել է անբարեխիղճ քաղաքացիների նետած ծխախոտի հետևանքով:

Tekali Taxi