Home / Հայաստան / Սպանվել է Աֆղանստանի նախագահի եղբայրը

Սպանվել է Աֆղանստանի նախագահի եղբայրը

Աֆղանստանի Քանդաղար շրջանում հարձակում է իրագործվել երկրի նախագահ Համիդ Քարզայի հարազատ եղբոր` Ահմեդ Վալի Քարզայի վրա, հայտնում է AFP-ն:

«Ալ Ջազիրայի» փոխանցմամբ` դեռևս անհայտ հանցագործը կրակ է արձակել Ահմեդ Վալի Քարզայայի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս զոհվել է: Քարզայայի հարազատների խոսքով`հարձակումը տեղի է ունեցել զոհի տանը:

Տեղի ունեցածի մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում: ԱՄՆ հետախուզական դաշնային բյուրոն Քարզայի կրտսեր եղբորը Աֆղանստանի ամենախոշոր նարկոբարոնն էր համարում:

Tekali Taxi