Home / Հայաստան / Կովկասի մահմեդականների ղեկավարը ստացել է Գարեգին Բ-ի հրավերը

Կովկասի մահմեդականների ղեկավարը ստացել է Գարեգին Բ-ի հրավերը

Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալահշուքյուր Փաշազադեն հաստատել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի` Երևան այցելելու հրավերը:

Ինչպես հայտնում է 1news.az-ը, Փաշազադեի խոսքով` այս հարցի շուրջ վերջնական  որոշում դեռևս չի կայացվել, սակայն մոտ ապագայում ինքը կհանդիպի Մոսկվայի և համայն Ռուսյո Պատրիարք Կիրիլի հետ, որից հետո  հրավերի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի:

Ռուսական ուղղափառ եկեղեցին պատրաստվում է նոյեմբերի 28-ին ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստ անցկացնել Երևանում: Եկեղեցին կրկին օրակարգ է մտցրել Կովկասի Մահմեդականների վարչության նախագահ Ալահշուքյուր Փաշազադեի երևանյան այցելության հետ կապված հարցը:

«Սա շեյխի պատմական այց կլինի Հայաստան, այնպես, ինչպես Գարեգինի այցը Բաքու»,- ասել է Ռուս Ուղղափառ եկեղեցու կրոնի աշխարհագրության կենտրոնի և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Ռոման Սիլանտևը:
Ըստ «Ինտերֆաքսի»` եկեղեցու ներկայացուցիչը նշել է, որ Գարեգին Բ-ի` 2010 թվականի ապրիլին Բաքու կատարած այցը և այս տարվա նոյեմբերին Փաշազադեի սպասվելիք այցը Երևան իսկապես պատմական իրադարձություններ են:

«Կարծում եմ, որ եթե ամեն ինչ նորմալ ընթանա, հակամարտության կարգավորման նոր փուլ կսկսվի: Կրոնական դիվանագիտության դերը մեծանում է, ի դեպ ոչ միայն հետխորհրդային տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում հոգևոր առաջնորդների ձայնն ավելի ու ավելի լսելի է դառնում»,- ընդգծել է Սիլանտևը:
Tekali Taxi