Home / Հայաստան / Քաղաքապետարանը բացատրել է` ինչու են փոխվել մերձքաղաքային երթուղայինների կանգառները

Քաղաքապետարանը բացատրել է` ինչու են փոխվել մերձքաղաքային երթուղայինների կանգառները

Երևանի քաղաքապետարանը բացատրել է քաղաք մուտք գործող մերձքաղաքային երթուղիների կայանատեղիները փոփոխելու պատճառները: Ըստ քաղաքապետարանի` նման քայլը կոչված է տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու մայրաքաղաքի կենտրոնը:

Քաղաքապետարանն առաջարկում է, որ Արագածոտնի մարզի կողմից  Երևան եկող ուղևորատար տրանսպորտային միջոցները, որոնք շարժվում էին Կիևյան, Բաղրամյան, Պարոնյան, Պռոշյան փողոցներով, այսուհետ կայանեն ոչ թե Պարոնյան փողոցում, այլ Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի և Աթենքի խճուղով  մուտք կգործեն Կենտրոնական ավտոկայան։

Արարատի մարզից եկած ուղևորատար տրանսպորտային միջոցների  համար (այդ թվում նաև նրանց, որոնք նախկին Այրարատ կինոթատրոնի մոտ էին կայանում) որպես վերջնականգառ առաջարկվում է Երկաթուղային կայարանի  հարակից հրապարակում հատկացված շուրջ 5.000  քառ. մետր  երթակարգավարական տարածքը։

Նախկին Այրարատ կինոթատրոնի մոտ կայանող Գյումրի, Արթիկ, Ստեփանավան, Վանաձոր, Սպիտակ քաղաքաներից եկող  տրանսպորտային միջոցների համար որպես վերջնականգառ առաջրկվում է Կենտրոնական ավտոկայանը։

Առաջարկվում է, որ Արմավիրի մարզի կողմից մայրաքաղաք եկող և նախկինում Սարյան փողոցում կայանող  ուղևորատար տրանսպորտային միջոցները սպասարկման ծառայություններն իրականացնեն կենտրոնական ավտոկայանից։

Մայրաքաղաքին հարակից հյուսիսային շրջաններից Երևան եկող ուղևորատար տրանսպորտային միջոցների համար որպես վերջնականգառ առաջարկվել է հյուսիսային ավտոկայանը։

Tekali Taxi