Home / Հայաստան / «Հարևաններ»-ը փորձում է հաշտեցնել հայերին ու ադրբեջանցիներին

«Հարևաններ»-ը փորձում է հաշտեցնել հայերին ու ադրբեջանցիներին

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը Վրաստանում միացյալ լրագրողական առաքելություն է իրականացնում, որը «Հարևաններ» նախագծի մի մասն է կազմում: Ծրագիրը կարևորում է Վրաստանի երկու տարածաշրջաններում` Քվեմո Քարթլիում և Ջավախքում կողք կողքի ապրող հայ և ադրբեջանական ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերի վերհանումը:

«Հարևաններ» ծրագիրը հնարավորություն է ընձեռում հայ և ադրբեջանցի լրագրողներին, չնայած առկա հակամարտություններին,  հարաբերություններ հաստատել իրենց գործընկերների հետ: Ծրագիրն ուղղված է տարածաշրջանում հաղորդակցական պատնեշների վերացմանն ու «միասնական տեղեկատվական դաշտի» սետղծմանը, որն անհրաժեշտ է գոյություն ունեցող տարաձայնությունների լուծման և սխալ պատկերացումների վերացման համար, որոնք բացասաբար են ազդում տարածաշրջանում օբյեկտիվ տեղեկատվության փոխանակման վրա:

Վրաստանում իրականացվելիք նոր առաքելության ժամանակ լրագրողները մասնակցում են սեմինարների, հանդիպում տեղական իշխանությունների, վերլուծաբանների, փորձագետների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, որոնք առնչություն ունեն ազգային և կրոնական փոքրամասնությունների հետ:

Tekali Taxi