Home / Հայաստան / ՀՀ փոխարտգործնախարարը կդառնա ԵԱՀԿ-ում Հայաստանի դեսպան

ՀՀ փոխարտգործնախարարը կդառնա ԵԱՀԿ-ում Հայաստանի դեսպան

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը մոտ ժամանակներս հրաժեշտ կտա իր պաշտոնին:

«ՉԻ»-ն գրում է, որ արդեն կա կայացված որոշում, համաձայն որի Արման Կիրակոսյանն այսուհետ զբաղեցնելու է ԵԱՀԿ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Արման Կիրակոսյանին փոխարտգործնախարարի պաշտոնում փոխարինելու է Աշոտ Հովակիմյանը, որը Չեխիայում ՀՀ դեսպանն է:

Կիրակոսյանը պատմաբան Ջոն Կիրակոսյանի որդին է: ՀՀ ներկայիս փոխարտգործնախարարը 1992-1993 թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարը: 1999-2005թթ. զբաղեցրել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:

Tekali Taxi