Home / Հայաստան / Սյունիքի մարզպետին վիրահատել է Ալլա Պուգաչովայի բժիշկը

Սյունիքի մարզպետին վիրահատել է Ալլա Պուգաչովայի բժիշկը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, օգտվելով Հայ բժիշկների միջազգային 3-րդ համագումարի պատեհ առիթից և այն հանգամանքից, որ ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովային վիրահատած հայազգի սրտաբան Բագրատ Ալեքյանը Երևանում էր, դիմել է նրան, և ընդամենը մի քանի օրով Հայաստան ժամանած բժիշկը վիրահատել է Խաչատրյանին, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Վիրահատությունը կատարվել է Բժշկական համալսարանի կլինիկայում, որը համապատասխան սարքավորումներով է հագեցած:

Սյունիքի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն «Հրապարակին» հայտնել է, որ մարզպետը դեռ հիվանդանոցում է և չի կարող պատասխանել հարցերին:

Սակայն փոխմարզպետ Արա Դուրունցն էլ օրաթերթի հետ զրույցում կտրականապես հերքել է, որ իր ղեկավարը առողջական խնդիրներ ունի: Ավելին` նա նշել է, որ մարզպետն ամբողջ օրն աշխատավայրում է եղել, և խորհուրդ տվեց իրենից ճշտել տեղեկությունը:

«Հրապարակի» թղթակցին վերջիվերջո հաջողվել է կապվել Սուրիկ Խաչատրյանի հետ, ով նշել է, որ սրտանոթի հետ կապված խնդիր է ունեցել և մի քանի օր առաջ ստենդ են դրել:

«Հա, ճիշտ եք, Մոսկվայից եկած բժիշկն ա դրել: Հիմա լավ եմ զգում և աշխատում եմ», – ասել է Խաչատրյանը:

Tekali Taxi