Home / Հայաստան / Նոտարներից պահանջում են ՀԴՄ-ով աշխատել

Նոտարներից պահանջում են ՀԴՄ-ով աշխատել

Հուլիսի 12-ից սկսած Հայաստանում գործող նոտարներին է զանգահարում արդարադատության վերահսկողական տեսչության պետ Ն.Փանոսյանը` սպառնալով, որ եթե մինչ հինգշաբթի օրը նոտարները հսկիչ-դրամարկղային սարքավորումներ չտեղադրեն, նրանց դեմ պատժամիջոցներ կկիրառվեն, գրում է «Առավոտ» օրաթերթը:

Այն նոտարները, որոնք գործարքը կկատարեն բանկերի միջոցով` չեկերով, և չեն կատարի ԱՆ պահանջը, կստանան նկատողություն: Ըստ թերթի տեղեկությունների` Ն.Փանոսյանն առնչվում է ՀԴՄ-ների ներկրման հետ, և նրա ջանասիրությունը հենց դրանով է պայմանավորված:

Tekali Taxi