Home / Հայաստան / Սեքս-սկանդալի մեջ ներքաշված գործչի մեղավորությունն ապացուցող փաստեր չեն հայտնաբերվել

Սեքս-սկանդալի մեջ ներքաշված գործչի մեղավորությունն ապացուցող փաստեր չեն հայտնաբերվել

Նյու Յորքի դատախազությանը չի հաջողվել Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի մեղքը ապացուցող ծանրակշիռ և համոզիչ փաստեր գտնել, այդ իսկ պատճառով վերջինիս նկատմամբ առաջադրված սեռական բռնության վերաբերյալ մեղադրանքները կարող են հանվել ցանկացած պահի, ենթադրել է նրա փաստաբան Ուիլիամ Թեյլորը:

Ֆրանսիական «Ֆիգարո» թերթի հետ զրույցում Թեյլորը վստահեցրել է, որ իր պաշտպանյալի և նյույորքյան հյուրանոցի սպասուհու միջև տեղի ունեցած սեռական կապի բռնի բնույթի մասին վկայող որևէ ապացույց չի հայտնաբերվել: Փաստաբանը պարզաբանել է, որ նման եզրակացության է եկել` հետազոտելով դատարանին ներկայացված դատաբժշկական քննության զեկույցը: «Խնդրեք նրանց, որպեսզի ձեզ փոխանցեն զեկույցը: Դուք դա անելու բոլոր իրավունքներն ունեք»,- լրագրողներին կոչ է արել Թեյլորը:

Tekali Taxi