Home / Հայաստան / Բաքու. Գյումրիի ռուսական ռազմակայանը չի օգտագործվի հակաադրբեջանական նպատակներով

Բաքու. Գյումրիի ռուսական ռազմակայանը չի օգտագործվի հակաադրբեջանական նպատակներով

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կարծում է, որ Գյումրիի ռուսական ռազմակայանը չի օգտագործվի հակաադրբեջանական նպատակներով:

«ՌԴ-ի հետ մեր ռազմաքաղաքական համակագործակցությունը նույնպես բավականաչափ բարձր մակարդակի վրա է: Չեմ կարծում, որ Գյումրիի ռուսաստանյան ռազմակայանը այնպիսի հակաադրբեջանական գործողություն ծավալի, որը կարող է հակասել Ադրբեջանի և ՌԴ-ի փոխհարաբերություններին»,-«Ինտերֆաքսի» հետ զրույցում ասել է Մամեդյարովը:

Մեկնեբանելով անվտանգության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը` ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանը չի միջամտում Երևանի և Մոսկվայի հարաբերություններին:

«Ռուսաստանի ինքը պետք է որոշի` ինչպես է ամրապնդում և պահում իր առաջապահ դիրքերը: Մյուս կողմից` մենք, իհարկե, որոշումների առավել մեծ թափանցիկություն կցանկանայինք տեսնել, որպեսզի ամեն ինչ ավելի կանխատեսելի լիներ, և որպեսզի յուրաքանչյուրը ավելի հստակ իմանար այն դիրքորոշումը, որն ինքը պաշտպանում է»,- ընդգծել է Մամեդյարովը:

Tekali Taxi