Home / Հայաստան / Վարչապետի նախկին օգնականը նոր պաշտոն է ստանձնել

Վարչապետի նախկին օգնականը նոր պաշտոն է ստանձնել

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Գրիգորի Գրիգորյանն ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից, որի փոխարեն նույն պաշտոնում նշանակվել է Աբրամ Բախչագուլյանը:

Բախչագուլյանը 2000-2001 թվականներին աշխատել է որպես Մելլաթ Բանկ Դ/Բ ՓԲԸ դիլինգային բաժնի պետ: 2003-2005 թվականներին աշխատել է որպես ՀՀ վարչապետի օգնական: 2005-2007-ը եղել է Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի անդամ, ԿԸՀ նախագահի տեղակալ: 2007թ. օգոստոսին նշանակվել է ԿԸՀ անդամ և ընտրվել ԿԸՀ քարտուղար:

Tekali Taxi