Home / Հայաստան / «Մարտի 1-ի» քննչական խումբը պետք է լուծարել, համոզված է Քոչարյանը

«Մարտի 1-ի» քննչական խումբը պետք է լուծարել, համոզված է Քոչարյանը

Անդրադառնալով «Մարտի 1-ի» քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի երեկ մամուլի ասուլիսի ընթացքում արված այն հայտարարությանը, թե YouTube կայքում տեղադրված մարտի 1-2-ի դեպքերը պատկերող կադրերը պիտանի չեն համակարգչային տեխնիկայի կիրառմամբ նույնականացման համար` Փաստահավաք խմբի անդամ, ընդդիմության ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ «որևէ մեկնաբանության կարիք այս պահին գոյություն չունի»:

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի հետ զրույցում Քոչարյանը նշել է, որ պետք է լինի հստակ պահանջ` Վահագն Հարությունյանի գլխավորած քննչական խումբը անմիջապես լուծարել և պատասխանատվության ենթարկել երեք տարվա անգործության համար:

«Ես համոզված եմ, որ այդպիսի պահանջ կառաջանա նաև գործող իշխանությունների մոտ` հանձինս Սերժ Սարգսյանի: Որովհետև, ըստ էության, մարտի 1-ի գործը վերաբացելու պահանջը քննչական խմբի կողմից վերածվել է բացահայտ սաբոտաժի, իսկ դա արդեն իշխանության պրոբլեմն է», – ասել է Քոչարյանը:

Tekali Taxi