Home / Հայաստան / Կալիֆորնիայում հային կասկածում են 3 մլն դոլար գողանալու մեջ

Կալիֆորնիայում հային կասկածում են 3 մլն դոլար գողանալու մեջ

Կալիֆորնիայի ոստիկանությունը հանրության աջակցությունն է խնդրում ողջ Հարավային Կալիֆորնիայով մեկ բեռնատարների միջոցով պահեստներից միլիոնավոր դոլարների ապրանք գողանալու մեջ մեղադրվող հանցագործ խմբի, այդ թվում` ծագումով հայ Աշոտ Շահինյանի հետախուզման գործում, գրում է ktla.com-ը:

Իրավապահ մարմինները վստահ են, որ Աշոտ Շահումյանը գողություններ իրականացնող հանցավոր խմբի անդամ է: Մինչ այժմ նրանց հաջողվել է մոտ 3 մլն դոլարի ապրանք գողանալ տարբեր ընկերություններից:

Կասկածյալները կեղծ փաստաթղթեր և արտոնագրեր են ներկայացրել բեռնատարային գործակալներին ապրանքի ընդունման և հանձնման թույլտվություն ստանալու համար:

Լոս Անջելեսի ոստիկանական վարչության սպա Մարկ Զավալան պատմել է, որ կասկածյալները համացանցից վերցրել են տարբեր բեռնատարային ընկերություններին վերաբերող տվյալներ և, կեղծումների միջոցով համապատասխան արտոնագրեր ստանալով, իրականացրել են բեռնատարային կողոպուտները:

Ոստիկանությունը տեսագրություն է տարածել, որում երևում է, թե ինչպես է Շահումյանը լրացնում փաստաթղթերը կեղծ արտոնագրի միջոցով և ստանում ծովախեցգետիններով լցված բեռնատարը:

Tekali Taxi