Home / Հայաստան / Նիկոլ Փաշինյանի հայցի քննումը հետաձգվեց ավելի քան մեկ ամսով

Նիկոլ Փաշինյանի հայցի քննումը հետաձգվեց ավելի քան մեկ ամսով

Այսօր ՀՀ վարչական դատարանում պետք է կայանար դատական նիստ, որով   ‹‹Հայկական ժամանակ›› օրաթերթի գլխավոր խմբագիր, համաներմամբ ազատ արձակված քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը վիճարկում է «Կոշ» ՔԿՀ-ի պետի` իրեն տույժի ենթարկելու որոշումները:

Դատական նիստը, սակայն, հետաձգվել է, քանի որ պատասխանողները ներկա չէին: Դատավոր Ռոբերտ Սարգսյանը հաջորդ դատական նիստը նշանակել է օգոստոսի 22-ին, ժամը 14.30-ին:

Դատական նիստից հետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ թեև ինքն արդեն ՔԿՀ-ում չի, բայց համոզված է, որ իրեն ապօրինի տույժի են ենթարկել:

‹‹Կարծում եմ, որ ապօրինությունների դեմ մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով պայքարենք: Խնդիրն այնպես չէ, որ իմ դեմ է այդ ապօրինությունը տեղի ունեցել, այլ խնդիրն այն է, որ, իմ կարծիքով, տեղի է ունեցել ապօրինություն, և ես կփորձեմ դատարանում դա ապացուցել: Հայցը բավարարվելու դեպքում կտա այն, որ մենք մեր սկզբունքները մինչև վերջ կպաշտպանենք››,- ասել է Փաշինյանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը 5 հայց է ներկայացրել դատարան, և բոլոր հինգ էլ կապված են ՔԿՀ-ում ստացած տույժերի հետ:

‹‹Չի բացառվում, որ առաջիկայում նոր հայցերով հանդես գամ ընդդեմ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության, որովհետև դեռ ՔԿՀ-ների հետ կապված չպարզաբանված հարցեր կան››,- նշել է Փաշինյանը:

Tekali Taxi