Home / Հայաստան / Պուտինը պատմել է` ինչ է պետք նախագահ լինելու համար

Պուտինը պատմել է` ինչ է պետք նախագահ լինելու համար

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուի համար ամենակարևոր հատկանիշը բարոյականությունն է: Այս մասին վարչապետը հայտարարել է Մագնիտոգորսկի պողպատի գործարանի աշխատակիցների հետ զրույցի ընթացքում:

«Նախագահ լինելու համար ի՞նչ է անհրաժեշտ: Կարծում եմ` նախագահի թեկնածուի համար ամենակարևոր հատկանիշը ամեն ինչում բարոյական լինելն է` հարազատների, աշխատակիցների, պետության հետ հարաբերություններում»,- Պուտինի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այնուհետև, իհարկե, անհրաժեշտ են գիտելիքներ, պրոֆեսիոնալիզմ, մարդկանց հետ հարաբերություններ կառուցելու կարողություն, բայց առանց այդ հիմնական հատկանիշի` բարոյականության, առհասարակ ոչինչ հնարավոր չէ»,- նշել է վարչապետը: Նա ընդգծել է, որ անբարոյական մարդուն, «ով չի կարող պատասխան տալ իր խոսքերի համար, առհասարակ անգամ մոտ չի կարելի թողնել ցանկացած տիպի կոլեկտիվի, առավել ևս` պետության ղեկավար պաշտոնին»:

Tekali Taxi