Home / Հայաստան / ԵՄ երկրների դեսպաններին անհանգստացնում է հայաստանյան արտագաղթը

ԵՄ երկրների դեսպաններին անհանգստացնում է հայաստանյան արտագաղթը

Վերջին շրջանում Հայաստանից մեծ չափերի հասած արտագաղթը լուրջ քննարկումների առարկա է դարձել մեր երկրում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանատներում, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

Թերթի տեղեկություններով, մասնավորապես, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հատուկ փորձագետների օգնությամբ այժմ ուսումնասիրություն է անցկացնում` պարզելու համար այն պատճառները, որոնք Հայաստանում արտագաղթի հիմք են հանդիսանում:

«ՉԻ»-ն նաև նշում է, որ ԵՄ անդամ երկրների հայաստանյան դեսպանատներում երկիրը լքողների հերթերը հարցազրույցների համար մինչև հոկտեմբեր արդեն փակ են: Որոշ դեսպանատներում մինչև այդ ամիսն աշխատանքային բոլոր օրերի բոլոր ժամերին հարցազրույցներ արդեն նշանակված են, և այդ հերթը հնարավոր է խախտել միայն բարձր միջամտությունների արդյունքում:

Tekali Taxi