Home / Հայաստան / «Ժառանգությունը»` Օմբուդսմենի «բեմականացված թատերահանդեսի» մասին

«Ժառանգությունը»` Օմբուդսմենի «բեմականացված թատերահանդեսի» մասին

Որքան էլ ‹‹Ժառանգությունը» ՀՅԴ-ի հետ պայքարեց, որ ԿԸՀ-ի ձևավորման այս կարգը չլինի, սակայն իշխանությունը փրկօղակում է, ուստի այն նույնը մնաց: Այս մասին այսօր խոսելով նոր ձևավորված ԿԸՀ-ի կազմի մասին` հայտարարել է ԱԺ ‹‹Ժառանգություն›› խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` Հայաստանում խոսել որևէ անկախ մարմնի մասին այս պահին հեքիաթ է: «Ժառանգության» առաջարկով արտախորհրդարանական ընդդիմությունը ևս պետք է լիներ բոլոր հանձնաժողովների կազմավորման գործընթացում: Պատգամավորի խոսքով` վերահսկելի գործոններ լինելու էին, սակայն երկխոսության արդյունքում եղավ այն, ինչ պետք է լիներ:

«Այն սկզբունքը, որով ձևավորվել է  ներկայիս ԿԸՀ-ն,  այսինքն` մարդու իրավունքների պաշտպան, վճռաբեկ դատարան փաստաբանների պալատ, կարծեք թե, իբրև, ամենաանկախ մարմիններն են, գործնականում ցույց տվեց, որ դա ընդամենը պատրանք էր, քանի որ կոնկրետ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց մրցույթ և իբրև թե մրցութային ճանապարհով փորձեց ձևավորել ԿԸՀ-ի կազմը, սակայն ինքնին այդ մրցույթը իրենից ֆարս էր ներկայացնում», – հայտարարել է Փաստաբանների պալատի անդամ, ‹‹Ժառանգություն›› կուսկացության ներկայացուցիչ Անուշավան Նիկողոսյանը:

Նրա խոսքով` մրցույթի մասնակցության հայտերի ընդունման երեք օրերը համընկան ոչ աշխատանքային օրերի հետ:

«Դա նույնպես, միանշանակ, կարծում եմ, կազդեր դիմումների քանակի վրա: Իսկ այնուհետև տեղի ունեցավ այն,  ինչ բոլորին հայտնի է. ընտրվեցին երկու հոգի, որոնք նախկինում աշխատել էին օմբուդսմենի հետ միևնույն իրավաբանական գրասենյակում, որից հետո վերջիններս բեմականացված այս թատերահանդեսի ձևով  ինքնաբացարկ հայտնեցին` հնարվորություն տալով օմբուդսմենին վերջիվերջո իշխանությունների թելադրանքով ներկայացնել թեկնածուներ ԿԸՀ, ինչը և տեղի ունեցավ››,- ասել է Նիկողոսյանը:

Tekali Taxi