Home / Հայաստան / Հայաստանի նորաստեղծ կուսակցությունը իր անելիքները կորոշի սեպտեմբերին

Հայաստանի նորաստեղծ կուսակցությունը իր անելիքները կորոշի սեպտեմբերին

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը սեպտեմբերի առաջին կեսին իր առաջին համագումարն է հրավիրելու: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է կուսակցության վարչության անդամ Արթուր Ավթանդիլյանը:

Համագումարի ժամանակ կներկայացվի «Ազատ դեմոկրատներ»-ի ծավալած գործունեությունը, կհայտարարվի առաջիկա ընտրություններում կուսակցության մասնակցության ձևաչափը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը, ինչպես նաև արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ «Ազատ դեմոկրատներ»-ի տեսլականը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի սկզբին «Հայոց համազգային շարժում» կուսակցության նախկին անդամներ Խաչատուր Քոքոբելյանը և Արարատ Զուրաբյանը ձևավորեցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, իսկ հունիսի 6-ին ՀՀ ԱՄՆ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը հանդիպել էր կուսակցության ղեկավարների հետ, քննարկել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հիմնախնդիրները, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացմանը վերաբերող հարցեր:

Tekali Taxi