Home / Հայաստան / Պատգամավորը գիտի` ինչ սցենարով է զարգանալու ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը

Պատգամավորը գիտի` ինչ սցենարով է զարգանալու ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը

«Ես հայկական  սերիալներ չեմ նայում», – այսօր խոսելով  Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության երկխոսության մասին` հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

«Ես կարծում եմ, որ հնդկական ժանրի սահմաններում, հատկապես, եթե հիշում եք, Միքայել Պողոսյանը մի հատ շատ լավ ֆիլմ ուներ, հումորային, որտեղ Հնդկաստանից եկել էր և իր երկու եղբայրներին էր փնտրում, ես կարծում եմ` այդ սցենարին համապատասխան կզարգանա: Կարծում եմ` հանրային խորհրդից մինչև Բաղրամյան շատ հեռու չէ` ընդամենը մետրոյով երկու կանգառ է»,- ասել է Մարտիրոսյանը:

Խոսելով ընդդիմադիր այլ ուժերի միավորման մասին` «Ժառանգության» պատգամավորն ասել է, որ իրենք իրենց գործողությունները կառուցելու են այն տրամաբանությամբ, որ, այնուամենայնիվ, համագործակցությունը պետք է, և իրենք փորձում են այդ նվազագույն համագործակցության դաշտը ստեղծել: Ու թեև Մարտիրոսյանն անուններ չի նշել, այդ համագործակցությունը նա պատկերացնում է  բոլոր այն քաղաքական ուժերի,  հասարակական խմբերի,անհատների հետ, որոնց համար էական խնդիրը ոչ թե իշխանափոխությունն է, այլ բանաձևի և համակարգի  փոփոխությունն է:

Tekali Taxi