Home / Հայաստան / Լևոն Արոնյանը Հայաստանի հավաքականին փրկեց պարտությունից

Լևոն Արոնյանը Հայաստանի հավաքականին փրկեց պարտությունից

Հայաստանի շախմատի հավաքականը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող աշխարհի թիմային առաջնության 3-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի հավաքականի հետ:

Քիչ առաջ ավարտված ռուսաստանցիների հետ մենամարտում Լևոն Արոնյանը սպիտակներով կարողացավ փրկել մեր թիմին պարտությունից` հաղթելով Սերգեյ Կարյակինին: Մինչ այդ Գաբրիել Սարգսյանը սևերով պարտվել էր Պյոտր Սվիդլերին, իսկ Վլադիմիր Հակոբյանը և Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքիներ էին խաղացել համապատասխանաբար Յան Նեպոմնյաշչիի և Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Արոնյանին խաղը փրկելու համար պահանջվեց 74 քայլ: Նա վերջնախաղում երկու զինվորի առավելություն ստացավ, և Սերգեյ Կարյակինն անձնատուր եղավ:

3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5 միավորով գլխավորում է Ռուսաստանի հավաքականը: 4-ական միավոր են հավաքել Ուկրաինան, Հայաստանն ու Իսրայելը:

Վաղը Հայաստանի ընտրանին ուժերը կչափի մրցաշարի հետնապահ Եգիպտոսի հետ:

Tekali Taxi