Home / Հայաստան / Նորածնին գետը նետած կինը պնդում է, որ երեխան մահացած էր

Նորածնին գետը նետած կինը պնդում է, որ երեխան մահացած էր

Սիսիան քաղաքի մերձակայքում` Որոտան գետում, հայտնաբերված մահացած երեխայի մայրը Սիսիան քաղաքի բնակչուհի 1984 թ. ծնված Հերմինե Բարսեղյանն է:

Ինչպես հաղորդում է Lragir.am-ը, նորածին աղջկա մայրը հղիության ընթացքում և ոչ մի անգամ չի այցելել հիվանդանոց և հաշվառված չի եղել հղիների ցուցակում:

Հերմինեն ծննդաբերել է տանը, ամենայն հավանականությամբ հուլիսի 8-ին կամ 9-ին: Նրա խոսքով, նորածինը մահացած է եղել: Ծննդաբերության հաջորդ օրը` ժամը 2-ին, երեխայի դիակը ցած է նետել կամրջից` Որոտան գետը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ինչի արդյունքում կպարզվի` երեխան մահացած է ծնվել, թե ոչ: Եթե պարզվի, որ երեխան կենդանի է ծնվել, ապա Հերմինեին սպասվում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Tekali Taxi