Home / Հայաստան / Ռավինը սպառնում էր կենդանի թաղել սիրուհու համառ ամուսնուն

Ռավինը սպառնում էր կենդանի թաղել սիրուհու համառ ամուսնուն

Ամերիկյան Նյու Յորք նահանգի Տրենտոն քաղաքում իսրայելցի ռավինը և նրա կինը հանձնվել են Դաշնային Բյուրոյի գործակալներին:

Ռավին Դևիդ Վաքսին և նրա կնոջը` Ջուդիին մեղադրում են «Գետ» (ամուսնալուծվելու ավանդական հրեական թույլտվություն) տալ չցանկացող համառ ամուսնուն առևանգելու և կենդանի թաղելու սպառնալիքներ հնչեցնելու մեջ:

Գործը սկսվել է երկու տարի առաջ` Իսրայելի Գերագույն ռավինական դատարանում: Դատավորը պարտավորեցրել է զոհին ամուսնալուծվել հրեական ավանդույթի համաձայն և կնոջը հնարավորություն տալ կրկին ամուսնանալ: Համառ ամուսինը, սակայն, հրաժարվել է կատարել դատարանի պահանջը և փախել է Իսրայելից:

Դաշնային Բյուրոյի տեղեկությունների համաձայն` Դևիդն ու Ջուդը տղամարդուն իրենց տուն են հրավիրել արդեն ԱՄՆ-ում` իբր Թալմուդին վերաբերող գիտական հարցեր քննարկելու: Տանը նրան կապկպել են, կողոպտել և սպառնացել, որ կենդանի կթաղեն Փենսիլվանիայում, եթե նա չհամաձայնվի ամուսնալուծվել:

Tekali Taxi