Home / Հայաստան / «Փյունիկի» պարտությունը գրեթե չնկատեցին. Պուկկին ու Կաստրատին` ուշադրության կենտրոնում

«Փյունիկի» պարտությունը գրեթե չնկատեցին. Պուկկին ու Կաստրատին` ուշադրության կենտրոնում

Երևանի «Փյունիկը» Չեմպիոնների Լիգայի երկրորդ որակավորման փուլի երկրորդ խաղում նույնպես խոշոր հաշվով զիջեց Չեխիայի չեմպիոն Պլզենի «Վիկտորիային»:

Մեկ շաբաթ առաջ Երևանում «Փյունիկը» պարտվել էր 0:4 հաշվով: Չեխերը դարձյալ 4 գնդակի տարբերությամբ հաղթեցին, սակայն այս անգամ 5:1 հաշվով:

«Վիկտորիան» հաշիվը բացեց 38-րդ րոպեին, և մինչև խաղակեսի ավարտը այն արդեն 3:0 էր. «Փյունիկի» մրցակիցը հաջողության հասավ նաև 42-ին և մրցավարի կողմից խաղակեսին ավելացված առաջին րոպեին:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Էդգար Մալաքյանը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն մինչ հանդիպման ավարտը դաշտի տերերը ևս երկու գնդակ խփեցին:

Երեկ կայացած Չեմպիոնների Լիգայի հանդիպումներում մեկ գերխոշոր հաշիվ գրանցվեց, ինչը դարձավ երեքշաբթվա գլխավոր իրադարձությունը և ստվերեց մնացած խաղերը: Ֆինլանդիայի ՀԻԿ ակումբն առաջին խաղում մրցակցի հարկի տակ 3:0 հաշվով հաղթել էր Ուելսի «Բանգոր Սիթիին», իսկ ահա պատասխան հանդիպումն ավարտվեց հյուրերի խայտառակությամբ: Ֆինական ակումբի ֆուտբոլիստները 10 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Հատկանշական է, որ առաջին խաղակեսն ավարտվել է 2:0 հաշվով, սակայն երկրորդում ուելսցիները վերջնականապես ջախջախվել են: ՀԻԿ-ը իր 10 գնդակներից 9-ը խփել է ընդամենը 34 րոպեի ընթացքում, դուբլերի հեղինակ են դարձել Էրֆան Զենելին, Տեեմու Պուկկին և Կաստրիոտ Կաստրատին:

Tekali Taxi