Home / Հայաստան / Պուտինը զգուշացնում էր Սահակաշվիլիին

Պուտինը զգուշացնում էր Սահակաշվիլիին

Իր նախագահության օրոք ՌԴ ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է Միխեիլ Սահակաշվիլիին Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների հնարավոր սրացման մասին: 2009 թվականի փետրվարին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդանաուի հետ զրույցում Սահակաշվիլին պատմել է, որ 2008 թվականի փետրվարին Պուտինն իրեն խորհուրդ է տվել «պատրաստվել», քանի որ պարզ էր, որ Արևմուտքը պատրաստվում է ճանաչել Կոսովոն: Այս մասին վկայում են Wikileaks սկանդալային կայքի կողմից հրապարակված ամերիկացի դիվանագետների զրույցների և զեկույցների մասին նյութերը:

Վրաստանի նախագահի խոսքով` Պուտինը ակնարկել է, որ եթե Վրաստանը հետ կանգնի ՆԱՏՕ-ի հետ մերձեցումից, Ռուսաստանը, հավանաբար, չի ճանաչի Աբխազիան և Հարավային Օսիան:

Սահակաշվիլիի պնդմամբ` պայմանավորված նրանով, որ Ռուսաստանը լարված հարաբերություններ ունի Վրաստանի հետ, դա մարտահրավերներ է ստեղծում Պուտինի համար ողջ հետխորհրդային տարածքում: Նա ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է շրջափակել իրենց բոլոր կողմերից:

Վրաստանի նախագահը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն Վրաստանում առկա խնդիրները հավետ սառեցված չի համարում, հայտնում է «Georgia Online»-ը:

Tekali Taxi