Home / Հայաստան / ՄԱԿ-ը պատրաստ է հայտարարել Սոմալիի սովի մասին

ՄԱԿ-ը պատրաստ է հայտարարել Սոմալիի սովի մասին

ՄԱԿ-ը մտադիր է պաշտոնապես հայտարարել Սոմալիի մի շարք շրջաններում առկա սովի մասին, որը վերջին 50 տարվա ընթացքում ամենաաղետալի երաշտի հետևանք է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, չնայած ժողովրդին տրվող օգնությանը, իրավիճակը երկրում կտրուկ վատանում է, սակայն բարեգործական կազմակերպությունների կողմից իրականացվող հումանիտար ակցիայի շարունակության համար անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ Սոմալիի զինված խմբավորումներից պաշտպանվելու նպատակով:

2009 թվականին «Ալ Ղաիդայի» հետ կապված «Ալ Շաբոբ» խմբավորումը արգելել է արտասահմանյան հումանիտար կազմակերպությունների գործունեություն ծավալել իր վերահսկողության տակ գտնվող շրջաններում:

Մի քանի տասնամյակների ընթացքում գրանցված ամենասարսափելի սովից տառապում են 10 մլն մարդիկ:

Տասնյակ հազարավոր փախստականներ փորձում են հարևան Քենիա և Եթովպիա տեղափոխվել:

Tekali Taxi