Home / Հայաստան / Փլանքինգից հետո բրիտանացիները որոշել են թռչել լողավազանի վրա (ՖՈՏՈՇԱՐՔ)

Փլանքինգից հետո բրիտանացիները որոշել են թռչել լողավազանի վրա (ՖՈՏՈՇԱՐՔ)

Փլանքինգով բուռն տարվածությունից հետո բրիտանացիներն այժմ մեկ այլ հոբի են գտել, որը կոչվում է leisure dive (ազատ սուզում):

Ջրի մեջ ցատկելու պահին  leisure dive-ով զբաղվողը պետք է այնպիսի դիրք ընդունի, կարծես, պառկած է լողափին, ձեռքերը գլխի տակ: Այդ պահին հատուկ օպերատորը պետք է հասցնի նկարահանել նրան:

Այս զվարճանքի սիրահարները LeisureDive.com կայքում հավաքում են ամենահաջողված լուսանկարները և գործում են Live and let dive (ապրիր և թույլ տուր սուզվել) կարգախոսի ներքո:

Կայքում հնարավոր է նաև խորհուրդներ գտնել այն մասին, թե ինչպես կարելի է ամենազվարճալի դիրքն ընդունել ցատկելիս:

Գլխավորն այն է, որ մարմինը ջրի մակերեսին զուգահեռ դիրք ընդունի:  Համապատասխան դիրք ընդունել հասցնելու համար անհրաժեշտ է թռչել բարձրությունից:

Tekali Taxi