2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Հայտնի է ընդունող հանձնաժողովի կազմը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ստեղծվել է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-12 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) հանրապետական ընդունող հանձնաժողովը, որը սահմանված ժամկետում ապահովելու է անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքների ամփոփումը:

Հանձնաժողովը ձևավորվել է հետևյալ կազմով.

Ա.Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար, նախագահ,

Ա.Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ,

Մ.Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ,

Ա.Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ,

Հ.Կարումյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ,

Գ.Խաչատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն,

Կ.Նասիբյան - ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի բաժնի պետ,

Ռ.Սուքիասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն  և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ, պատասխանատու քարտուղար,

Ա.Բաղդասարյան - ՀՀ  կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ,

Ա.Սիմոնյան  - Երևանի պետական համալսարանի ռեկտոր,

Ո.Մարուխյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար,

Հ.Թոքմաջյան  - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր,

Կ. Աթոյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր,

Ռ.Միրզախանյան - Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր,

Ս.Զոլյան - Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր,

Շ.Շահինյան  - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար,

Ա.Մազմանյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր,

Ա.Իսաբեկյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր,

Դ.Դումանյան - Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր,

Վ.Առաքելյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր,

Ա.Թարվերդյան  - Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր,

Վ.Գրիգորյան - Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար,

Գ.Խաչատրյան - Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր,

Ռ.Հակոբյան   - Գավառի պետական համալսարանի ռեկտոր,

Յու.Սաֆարյան - Գորիսի պետական համալսարանի ռեկտոր,

Բ.Մակիչյան - «Պետության կողմից հավատարմագրված հայկական համալսարանների ռեկտորների խորհուրդ» ՀԿ-ի նախագահ, Հյուսիսային համալսարանի ռեկտոր,

Ս. Օհանյան -  Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր: