հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Wi-Fi-ին փոխարինելու կգա Li-Fi-ը

Wi-Fi-ին փոխարինելու կգա Li-Fi-ը

Վերջերս գիտնականները սկսել են տեղեկատվության փոխանցման բոլորովին նոր տեխնոլոգիա մշակել: Այն իրենից անլար ինտերֆեյս է ներկայացնում, որի օգնությամբ, օգտվելով հասարակ լուսավորող սարքից, կարելի է տվյալներ փոխանցել` չխախտելով լույսի սփռումը: Այս նպատակով օգտագործվում են մարդու աչքի համար անտեսանելի, լուսային դիոդների ինտենսիվությունը արագ և հստակ փոփոխելու ունակ տեխնոլոգիաներ: Wi-Fi-ի անալոգային տարբերակով այս նոր տեխնոլոգիաները սկսել են Li-Fi (անգլերեն light-լույս բառից) անվանել:

Լույսի միջոցով տեղեկատվության փոխանցման գաղափարի նկատմամբ գիտական և տնտեսական հետաքրքրությունը հատկապես աճել է վերջին տարիներին, նշում է The New York Times-ը: Ավելի լայնորեն են սկսում օգտագործվել լույսի դիոդային աղբյուրները, որոնք ավելի հեշտ է վերահսկել, քան սովորական լամպերը: Բացի դա, դրանք շատ ավելի պրակտիկ են և տնտեսող: