Home / Հայաստան / Պուտինի երկրպագուհիները մեքենաներ են լվանում (ՖՈՏՈ)

Պուտինի երկրպագուհիները մեքենաներ են լվանում (ՖՈՏՈ)

Երեկ հուլիսի 21-ին «Вконтакте» սոցիալական կայքում ստեղծված «Ինձ լուրջ դուր է գալիս Պուտինը» խմբի աղջիկները Մոսկվայում անվճար մեքենաների լվացում են կազմակերպել բոլոր ցանկացողների համար:

Անվճար ծառայությունից կարող էին օգտվել բացառապես հայրենական արտադրության մեքենաների սեփականատերերը: Աղջիկներն այս կերպ փորձում են աջակցել հայրենական մեքենայաշինությանը:

Նշենք, որ այսօր միևնույն սոցիալական կայքում ստեղծված մեկ այլ խմբի աղջիկներ, որոնք պատրաստ են «ճղել» ամեն ինչ ու յուրաքանչյուրին Պուտինի համար, 17:00-ին ակցիա են անցկացնում`պատրաստվելով պատռել իրենց հագուստները հանուն Պուտինի: «Այստեղ միայն չբարդույթավորված աղջիկներ են: Մեր ակցիաները կթնդան ողջ Ռուսաստանով մեկ: Յուրաքանչյուր աղջիկ կդառնա ինտերնետային աստղ: Դու պատրա՞ստ ես ցույց տալ բոլորին, թե ինչ դեմք ես, ու ինչ հրաշալի նախագահ ունես: Մտի´ր Պուտինի բանակ»,-նշում են Պուտինի «բանակի ամազոնուհիները»:

Հետաքրքիր է այն փաստը, որ վերջիններս ՌԴ վարչապետ Պուտինի մասին գրելիս օգտագործում են «նախագահ» բառը:

Tekali Taxi