Home / Հայաստան / Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել ստամբուլյան միջադեպի մասին

Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել ստամբուլյան միջադեպի մասին

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ստամբուլի մարզադաշտում տեղի ունեցած անկարգություններից հետո պատասխանել է ակումբի մամլո ծառայության հարցերին:

– Թվում էր, թե բրազիլացիներն իրենց դաշտերում արդեն իսկ նման բան տեսել են:

– Միգուցե: Այնտեղ նույնպես կան երկրպագուներ, որոնց վարքն անմիջական ազդեցություն է գործում խաղի վրա: Եվ տարբերություն չկա ընկերական հանդիպում է դա, թե պաշտոնական: Մենք ցանկանում էինք շաբաթական երկու խաղի տեմպի մեջ մտնել: Բայց ստացվեց այնպես, որ 70 րոպե խաղացինք: Հույս ունենք, որ «Լիոնի» հետ ամեն ինչ այլ կերպ կլինի, որովհետև մենք տանը կլինենք, և մեր երկրպագուները, կարծում եմ, դժվար թե իրենց նման կերպ պահեն:

– Խաղի սկզբում թվաց, որ թուրք ֆուտբոլիստները նման ճնշում չէին ակնկալում տրիբունայից:

– Կարծում եմ, նրանք պատրաստ էին ֆանատների կողմից որոշ ակցիաների, բայց դժվար թե որևէ մեկը ակնկալեր, որ նրանք այդպես կփչացնեն խաղը:

– Իսկ եթե բաց թողենք այս իրադարձությունները, ի՞նչ կարող եք ասել մրցակցի պատրաստվածության մակարդակի մասին:

– Բոլորը շատ լավ ճանաչում էին հակառակորդին, թուրքական թիմի ոճը, ժամանել էինք այստեղ ֆուտբոլ խաղալու, մեր մակարդակը ցուցադրելու և հաղթելու նպատակով: Արդյունքում այնպես ստացվեց, որ խաղը չավարտվեց: Բայց ամեն ինչ կարող էր ինչպես մեր, այնպես էլ թուրքերի օգտին ավարտվել:

– Հարազատներն ու մտերիմներն արդեն զանգահարե՞լ են:

– Այո, մայրս էր հենց նոր զանգահարել:

Իրավիճակը մեկնաբանել է նաև «Շախտյորի» ավագ Դարիո Սրնան:

– Շատ հաճելի է, չէ լուրջ, ուրախ եմ, որ Ստամբուլ էինք եկել խաղալու մեծ ավանդույթներ ունեցող ակումբի հետ: Հավանաբար, «Ֆեներբախչեն» հզոր նախագահ ունի, եթե նրան այդպես անձնվիրավաբար սիրում են այդքան մեծ թվով մարդիկ: Ցավում եմ, որ չստացվեց խաղը մինչև վերջ խաղալ, դա ամենագժոտ, ու միաժամանակ լավագույն մթնոլորտն էր իմ ողջ ֆուտբոլային կյանքի ընթացքում: Լավ, բաց խաղ էր: Բայց ուզում եմ, որ նրանց նախագահին ազատ արձակեն և նման բան այլևս չկրկնվի մարզադաշտում:

– Ձեր կարիերայի ընթացքում երբևէ նման բան եղե՞լ էր:

– Եղել է, երբ խաղում էի «Հայդուկ» ակումբում, բայց ոչ թե նախագահի համար, այլ վատ արդյունքների: Դա թուրքական մտածողություն է , բնավորություն: Նրանք անչափ սիրում են իրենց ֆուտբոլիստներին, նախագահին, ակումբին, և այն ամենն ինչ կապված է դրա հետ: Միջադեպը, իհարկե, մի փոքր տհաճ էր, բայց ինչ-որ առումով ես նրանց հասկանում եմ:

Tekali Taxi