Home / Հայաստան / «Ուրալի» վթարի հետևանքով մահացած զինծառայողների ինքնությունը հայտնի է

«Ուրալի» վթարի հետևանքով մահացած զինծառայողների ինքնությունը հայտնի է

Հուլիսի 22-ին Վայոց ձորի Սերս գյուղի մոտակայքում զինծառայողներ տեղափոխող ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացել է երկու զինծառայող` մեքենայի վարորդ, պայմանագրային զինծառայող Նորայր Ռազմիկի Հակոբյանը /ծնված 1971թ., Եղեգնաձորի զինկոմիսարիատ/ և ժամկետային զինծառայող Գեղամ Դավիթի Դավթյանը /ծնված 1991թ., Շահումյանի զինկոմիսարիատ/:

Վթարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած 12 զինծառայողներ տեղափոխվել են Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ: Այս մասին հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի գրասենյակը:

Tekali Taxi