Home / Հայաստան / Հայաստանում մեկնարկե՞լ է բարեփոխումների իմիտացիան

Հայաստանում մեկնարկե՞լ է բարեփոխումների իմիտացիան

Այս տարվա ապրիլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած դատաիրավական բարեփոխումներին նվիրված քննարկումից հետո «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը տեղեկացրել էր, որ այդ հանդիպման պաշտոնական մասի ավարտից հետո Սարգսյանը հավաքված պաշտոնյաներին ասել էր, թե բարեփոխումների իմիտացիա ցույց տալու համար առաջիկայում դատաիրավական համակարգի ղեկավարությունը կարող է ձերբակալել մի քանի դատավորների ու դատախազների:

«Այդ պրոցեսը, դատելով վերջին իրադարձություններից, արդեն սկսվել է: Այս ընթացքում կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել են մի քանի բարձրաստիճան ոստիկաններ, դատախազության աշխատակիցներ. օրերս, օրինակ, ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազորը, դրանից հետո՝ ոստիանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով հուլիսի 13-ին աշխատանքից ազատվել և կադրերի տրամադրության տակ է ուղարկվել Երևան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ, գնդապպետ Եգոր Անտոնյանը: Բացի դա, ՀՔԾ-ում հուլիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 314 հոդվածով հարուցվել է քրեական գործ՝ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևիկ Պողոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ: Օրեր առաջ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է դիմել վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ առաջարկելով քննարկման առարկա դարձնել Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը՝ նկատի ունենալով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հիմնավորված փաստական հանգամանքները: Սրանք թերևս ամենաթարմ օրինակներն են այն բանի, որ իմիտացիոն բարեփոխումների գործընթացը սկսվել է, և առաջիկայում թերևս պետք է սպասել ավելի «խոշոր ձկների» ձերբակալության», – գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

Tekali Taxi