Home / Հայաստան / Նորվեգիայում հերթական հարձակման հետևանքով 80 մարդ է զոհվել

Նորվեգիայում հերթական հարձակման հետևանքով 80 մարդ է զոհվել

Նորվեգիայի ոստիկանությունը հայտարարել է, որ Ուտոյա կղզու վրա իրագործված հարձակման հետևանքով 80 մարդ է զոհվել:  Կղզու երիտասարդական ճամբարում հանգստանում էին 14-18 տարեկան դեռահասներ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Sky News-ի փոխանցմամբ` Անդերս Բերինգ Բրեյվիկ անունով կասկածյալը ձերբակալման ընթացքում հրազենային վնասվածք է ստացել:

Նորվեգական ոստիկանության անանուն աղբյուրը հայտնել է հեռուստաալիքին, որ կասկածյալը, այնուամենայնիվ, որևէ էքստրեմիստական կազմակերպության անդամ չի եղել և գործել է միայնակ: Sky News-ի զրուցակցի խոսքով` տեղի ունեցած իրադարձություններն ավելի շատ «խելագարի» գործողություններ են հիշեցնում:

Ավելի վաղ նորվեգական ԶԼՄ-ները, վերլուծելով Բրեյվիկի առցանց ակտիվությունը, հաղորդել էին, որ նա ազգայնական գաղափարների կրող է: Ենդթադրություններ էին հնչում առ այն, որ կասկածյալը կապված է աջ ծայրահեղականների հետ:

Ուտոյա կղզում տեղի ունեցած իրադարձությունների ականատեսները պատմել են, որ հանցագործը դանդաղ շարժվում էր անտառածածկ կղզով և անկանոն կրակոցներ էր արձակում մարդկանց ուղղությամբ: Շատերը մահացել են փրկվել փորձելու նպատակով ջուրը նետվելիս:

32-ամյա նորվեգացին կասկածվում է նաև կղզու վրա հարձակում գործելուց առաջ երկրի մայրաքաղաք Օսլոյի կենտրոնում պայթյուն իրականացնելու մեջ: Այժմ ձերբակալվածը հարցաքննվում է, ինչպես նաև խուզարկվում է նրա տունը:

Հիշեցնենք, որ Օսլոյի կառավարական շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի արդյունքում 7 մարդ էր զոհվել, նվազագույնը 10 մարդ վնասվածք էր ստացել: Նորվեգիայի վարչապետ Իենսա Ստոլտենբերգը , ով պայթյունի պահին գտնվում էր կառավարության շենքում, չի տուժել:

Tekali Taxi