2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Բացօթյա առևտրի արգելքի դեմ պայքարողները հանդիպել են ՀԱԿ համակարգողի հետ

Մայրաքաղաոում բացօթյա առևտրի արգելքի դեմ պայքարող քաղաքացիների մի խումբ հուլիսի 23–ի հանդիպել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի հետ:

«Նրանք խնդրել են, որ երկխոսության շրջանակներում մենք բարձրացնենք բացօթյա առևտրի թույլտվության հարցը: Իմ պատասխանը եղել է հետևյալը. մենք այսօր բոլոր խնդիրների լուծումը տեսնում ենք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններով` Հայաստանում լեգիտիմ իշխանության ձևավորման մեջ»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Զուրաբյանը:

Նա նշել է, որ թեև այդ հարցը չի կարող դառնալ բանակցությունների առարկա, բայց նաև հիշեցրել է առևտրականներին, որ ընդդիմությունը դեռ մարտի 1-ին 15 պահանջ էր ներկայացրել իշխանություններին, որոնց թվում էր նաև բացօթյա առևտուրը թույլատրելը կամ կրկին արտոնելը:

«Եվ ինչպես մենք խոստացել էինք հանրահավաքներից մեկում, երկխոսության ժամանակ մենք այդ պահանջները (խոսքը 15 պահանջների մասին է – խմբ.) նույնպես կներկայացնենք, բայց ոչ թե բանակցելու, այլ կատարելու ակնկալիքով», - հավելել է Լևոն Զուրաբյանը: