Home / Հայաստան / Մահացել է Բարբի տիկնիկների ստեղծողը

Մահացել է Բարբի տիկնիկների ստեղծողը

Լոս Անջելեսում մահացել է Բարբի տիկնիկի ստեղծող Mattel ընկերության հիմնադիրներից մեկը` Էլիոտ Հենդլերը, հայտնում է UPI-ը: Հենդլերը մահացել է սրտային անբավարարության հետևանքով: Հայտնի տիկնիկների ստեղծողը 95 տարեկան էր:

Էլիոտ Հենդլերը ծնվել է 1916 թվականի ապիրիլի 9-ին Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում: Մանկությունն անցել է Կոլորադոյում, այնուհետև տեղափոխվել է Կալիֆորնիա, որտեղ էլ ավարտել է արդյունաբերական դիզայնի բաժինը: 1940-ականների վերջին իր կնոջ`Ռութի և ընկեր Հարոլդ Մեթսոնի հետ ստեղծել է խաղալիքների արտադրությամբ զբաղվող Mattel ընկերությունը:

Tekali Taxi