Home / Հայաստան / Նորվեգացի մարդասպանին առավելագույնը 21 տարվա պատիժ կարող է սպառնալ

Նորվեգացի մարդասպանին առավելագույնը 21 տարվա պատիժ կարող է սպառնալ

Նորվեգիայի արդարադատությունը զանգվածային մարդասպանություն իրականացրած հանցագործի համար առավելագույնը 21 տարվա պատիժ է նախատեսում: Փաստորեն, հուլիսի 22-ին Ուտոյա կղզում 86 երիտասարդների գնդակահարած նորվեգացի Անդերս Բերինգ Բրեյվիկը լավագույն դեպքում երկու տասնյակ տարվա պատիժ կկրի:

Նորվեգիայում քիչ մարդասպաններ են 14 տարուց ավել պատիժ կրում:

Անգամ առավելագույն պատժաժամկետի դատապարտված հանցագործները կարող են ազատ արձակվել պատժի մեկ երրորդը կրելուց հետո, շատերը նույնիսկ հանգստյան օրերին չվերահսկվող տեսակցության հնարավորություն են ստանում:

Միայն բացառիկ դեպքերում, երբ դատարանը որոշում է, որ բանտարկյալը դեռ չափազանց վտանգավոր է հասարակության համար, կարող է 5 տարվա պատժաժամկետ նշանակել:

Ի դեպ, Նորվեգիայում ազատազրկման դեպքերը` մեկ շնչի հաշվով ազատազրկումների քանակը, ամենափոքրն են Եվրոպայում: Յուրաքանչյուր 100,000 քաղաքացուց 66-ը գտնվում են բանտում: Նորվեգացիները քրեական պատասխանատվության ենթարկվել կարող են 15 տարեկանից հետո:

Բացի դա, կալանավայրերի բացակայության պատճառով շատ մեղադրյալներ կարող են շաբաթներով և անգամ ամիսներով սպասել իրենց դատավարության ավարտին սեփական բնակավայրերում:

Tekali Taxi