Home / Հայաստան / Հայաստանը` աշխարհի չեմպիոն. Հակոբյանն ու Մովսեսյանը` լավագույն շախմատիստների շարքում

Հայաստանը` աշխարհի չեմպիոն. Հակոբյանն ու Մովսեսյանը` լավագույն շախմատիստների շարքում

Չինաստանի Նինբո քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը:

Ավելի վաղ մենք արդեն հայտնել էինք, որ Հայաստանի հավաքականը վերջին` 9-րդ տուրում արագ ոչ-ոքի (2:2) խաղալով Ուկրաինայի ընտրանու հետ նվաճել էր չեմպիոնի կոչումը: Ոչ-ոքին ուկրաինացիներին հնարավորություն տվեց զբաղեցնել միայն երրորդ հորիզոնականը, քանի որ Չինաստանի ընտրանին հաղթեց հունգարացիներին և շրջանցեց հայաստանցիների այսօրվա մրցակցին:

Վերջին տուրում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

Հայաստան-Ուկրաինա 2:2

Չինաստան-Հունգարիա 2,5:1,5

Հդկաստան-Ռուսաստան 2,5:1,5

Ադրբեջան-Եգիպտոս 2,5:1,5

ԱՄՆ-Իսրայել 2,5:1,5

Մրցաշարային աղյուսակ.

1. Հայաստան – 14 միավոր

2. Չինաստան – 13

3. Ուկրաինա – 12

4. Ռուսաստան – 10

5. Հունգարիա – 10

6. ԱՄՆ – 10

7. Ադրբեջան – 9

8. Հնդկաստան – 7

9. Իսրայել – 7

10. Եգիպտոս – 0

Ռուսաստանն առաջ է անցել Հունգարիայից և ԱՄՆ-ից լրացուցիչ ցուցանիշներով:

Նշենք, որ մրցաշարում ամենից շատ միավորներն է վաստակել Չինաստանի հավաքականի երկրորդ տախտակին հանդես եկող Վան Յուէն` 7 միավոր 9 պարտիայում:

Նրանից մեկ միավոր ավելի քիչ են վաստակել 5 շախմատիստներ` ուկրաինացի Ալեքսանդր Մոիսեենկոն, ռուսաստանցի Յան Նեպոմնիաշչին, չինաստանցի Վան Հաոն և հայաստանցիներ Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանը: Հարկ է նշել, որ Ալեքսանդր Մոիսեենկոն իր 6 միավորը վաստակել է 8 խաղում, իսկ մյուս 4 գրոսմայստերները` 9:

Հայաստանի առաջին համարը` Լևոն Արոնյանը, 8 հնարավորից հավաքել է 5 միավոր, իսկ չորրորդ տախտակին հանդես եկող Գաբրիել Սարգսյանը 9 պարտիայում` 4,5 միավոր:

Հայաստանի հավաքականի պահեստային խաղացողը` Ռոբերտ Հովհաննիսյանը 1 պարտիա է անցկացրել Եգիպտոսի դեմ խաղում և այն հաղթանակով է ավարտել:

Tekali Taxi