Home / Հայաստան / Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը կպայքարեն Grand Cup-ի համար

Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը կպայքարեն Grand Cup-ի համար

Հուլիսի 29-ից 31-ը Բաթումիում  կանցկացվի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի Հարավային Կովկասի 13-րդ առաջնությունը: Grand Cup անունը կրող գավաթի համար կպայքարեն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները:

«Բասկո» բասկետբոլային ակումբում կայանալիք մրցաշարին կմասնակցեն երեք երկրների 55 թիմեր:

Ժյուրիի անդամներն են լինելու խաղի վետերանները` «Բյուրեղապակյա բուի» մրցանակակիրներ Ալեքսանդր Դրուզը, Ալեքսանդր Ռուբինը, Իլյա Նովիկովը, Ելենա Պոտանինան:

Նախորդ 12 մրցաշարերում 5 անգամ հաղթող է ճանաչվել Ադրբեջանը, 4 անգամ Վրաստանը և 3 անգամ Հայաստանը:

Tekali Taxi