Home / Հայաստան / Հայը կրակել է «Հին Բաքվի» այցելուների վրա

Հայը կրակել է «Հին Բաքվի» այցելուների վրա

Ռուսաստանյան Նիժեգորոդսկայա շրջանի Ձերժինսկ քաղաքի սրճարաններից մեկի այցելուների` հայերի և ադրբեջանցիների միջև ծագած կոնֆլիկտն ավարտվել է կրակոցներով, որի հետևանքով երեք մարդ է վիրավորվել:

Միջադեպը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին «Հին Բաքու» սրճարանում, «Интерфакс-Поволжье»-ին հայտնել է Ներքին գործերի նախարարության շրջանային վարչության աղբյուրը:

Նրա խոսքով, սրճարանի այցելուների միջև կոնֆլիկտ է բռնկվել, որի ընթացքում հայերից մեկը որսորդական հրացանից երեք անգամ կրակել է հակառակորդների ուղղությամբ:

Tekali Taxi