Home / Հայաստան / Նոյեմբերյանում բեռնատար մեքենան գլորվել է ձորը. կան զոհեր և վիրավորներ

Նոյեմբերյանում բեռնատար մեքենան գլորվել է ձորը. կան զոհեր և վիրավորներ

Հուլիսի 25-ին ժամը 13.30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի հի­վան­դանոցից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը տեղեկատվություն է ստացել, որ  Տավուշի մարզի «Սարկուտ» կոչվող հան­­­դամասում (Նոյեմբերյան քաղաքից 29 կմ հեռավորության վրա) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան զոհեր և վի­­րավորներ:

Դեպքի վայր են մեկնել Նոյեմբերյան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի 9 հրշեջ-փրկարար և Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Փրկարարները տեղում պազրել են, որ «ԳԱԶ-66» մակնիշի 58ԼՏ259 պետհամարանիշով բեռ­նա­տար ավտոմեքենան (վարորդ Վահան Երգենյան) գլորվել է ձորը, ինչի հետևանքով զոհվել են 2 և տար­բեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 11 քաղաքացի, որոնց, մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, տեղի բնակիչները հանել են ձորից, իսկ «1-03» ծառայության ուժերը տեղափոխել Նո­յեմ­բեր­յան քաղաքի հիվանդանոց:

Ծանր վիրավորներին Երևան տեղափոխելու համար, Նոյեմբերյան քաղաք է մեկնել ՀՀ զինված ուժերի ուղղաթիռ (4 զինվորական բժիշկներով):

Պատահարի հետևանքով զոհվել են 1974թ. ծնված Արմեն Քարիմյանը և 3 ամսական Սերգեյ Աբրահամյանը:

Տուժածներ` 1996թ. ծնված Անժելա Քարիմյանը, 1985թ. ծնված Վահան Երգենյանը և 1981թ. ծնված Նունե Միքայելյանը գտնվում են Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոցում, որոնց առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է կայուն-ծանր:

Ուղղաթիռով Երևան են տեղափոխվել և տարբեր հիվանդանոցներ հոսպի­տա­լաց­վել 6 տուժածներ` 1982թ. ծնված Դոնարա, 2002թ. ծնված Հեղինե և 2008թ. ծնված Գոռ Երգենյանները, 1983թ. ծնված Հայարփի Պետրոսյա­նը, 1960թ ծնված Ռաշիդ Ոսկանյանը և 1981թ. ծնված Ալլա Բարսեղյանը, որոնց առողջական վի­ճա­­կը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:

«1-03» ծառայության ավտոմեքենաներով Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկա­կան կենտրոն են տեղափոխվել 2007թ. ծնված Կարեն Աբրահամյանը և 1987 թ. ծնված Արթուր Քարիմյանը, որոնց առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է համապատասխանաբար` ծայրահեղ ծանր և ծանր:

Tekali Taxi