Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը հանձնարարել է լուծել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի խնդիրները

Սերժ Սարգսյանը հանձնարարել է լուծել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի խնդիրները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասնեյակը, Հանրապետության ղեկավարը ծանոթացել Սարյանի ստեղծագործության տարբեր շրջանները ներառող հավաքածուին, դիտել է այս տարվա հուլիսի 15-ին բացված «Կնոջ կերպարը Սարյանի արվեստում» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացված է ինչպես Սարյանի տուն-թանգարանից, այնպես էլ Հայաստանի ազգային պատկերասրահից, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից, Սարյան ընտանիքի հավաքածուից ավելի քան չորս տասնյակ ստեղծագործություն:

Այցի ընթացքում Սերժ Սարգսյանին ներկայացվել են Սարյանի տուն-թանգարանի ներկայիս խնդիրները՝ կապված հիմնանորոգման, լրացուցիչ որոշակի շինարարական աշխատանքների իրականացման, թանգարանի պահոցի, արխիվի, նոր ցուցադրության պատշաճ կազմակերպման, նաև՝ թանգարանի 45-ամյա հոբելյանը բարձր մակարդակով նշելու հետ:

Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել ներկայացված խնդիրների լուծման ուղղությամբ:

Tekali Taxi